Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ»․ Զարուհի Բաթոյան

«Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ»․ Զարուհի Բաթոյան
348
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 21:55

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։
✅Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
✅Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը:
Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար»: