Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով
415
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 00:00

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դատախազության դիրքորոշմանը:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք: