«Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը». Մնացականյանը հրաժեշտ է տվել անձնակազմին

1027
Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 12:10
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը. «Սիրելի՛ գործընկերներ, բոլորդ արդեն գիտեք իմ՝ հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն՝ շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:

Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը (տեսանյութ)
117Երեկ, 14:48
Փամբակ գետում շարունակվում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
92Երեկ, 11:36
«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ
18220.06.2026, 16:24
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի (տեսանյութ)
17720.06.2026, 15:00
ԿԸՀ-ն՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին
17720.06.2026, 14:42
88-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
16620.06.2026, 12:54
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները
10720.06.2026, 10:24
Մանրամասներ՝ խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքից
14220.06.2026, 09:36