«Որքան ուշացնում ես հեռացումդ, այնքան բարդացնում ես վիճակդ». Տիգրան Աբրահամյան
![]() 540 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 15:35 Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկայում մեր զինված ուժերում լուրջ գործընթացներ են սպասվում՝ վերախմբավորումներ, վերակազմավորումներ և առհասարակ, իրադրությունից բխող մեծ թվով այլ փոփոխություններ։ Անհրաժեշտ գործընթացներ, որոնցից է կախված, թե արդյո՞ք հայը մնալու է այս տարածաշրջանում, թե՞ ոչ։ Այս կարևոր փուլում, երբ դեռևս մեծ թվով բարդագույն խնդիրներ լուծված չեն, իսկ տհասների իշխանությունը փորձում է իր քաղաքական կյանքը երկարաձգել, մեզ հայրենիքից զրկածների խմբակցության ընդգծված դեմքերից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, ամենօրյա ռեժիմով փորձում է ոչնչացնել բանակն ու այն ամենը, ինչ կապ ունի զինված ուժերի հետ։ Առաջին հայացքից դա միայն Պ. նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, անուղղակիորեն ԳՇ ներկայիս պետ Օնիկ Գասպարյանի դեմ է, սակայն իրականում դա այս վերջին 1-2 ամսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների շարունակությունն է։ Եթե իշխանությունը համարում է, որ նշածս դեմքերը պետք է հեռանան ինչ-ինչ պատճառներով, ապա ուղղակի պետք է նրանց հեռացներ-հեռացնի զբաղեցրած պաշտոններից, սակայն ԳՇ-ի կամ ՊՆ-ի գործող ղեկավարների դեմ արշավներն այլ բանի մասին են խոսում՝ խնդիրը զուտ առանձին դեմքերը չեն, խնդիրը բանակն է, որին իշխանությունը ձգտում է ամբողջությամբ շարքից հանել։ Նիկո՛լ, որքան ուշացնում ես հեռացումդ, այնքան բարդացնում ես առանց այդ էլ աննախանձելի վիճակդ։ Հասկանում եմ, որ ուզում ես գնալուցդ առաջ ամեն ինչ ոչնչացնել՝ պետական ինստիտուտներից վերջացրած թիմակիցներիդ, բայց դա քո մոտ չի ստացվելու։ Իսկ արածներդ ՉԵՍ ՄԱՐՍԵԼՈՒ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
