Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

638
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 18:20
ՀՀ նախագահի որոշմամբ՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:
Արա Այվազյանի կենսագրությունը
Ծնվել է 1969 թվականին։
- 1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում):
- 1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։
- 1995 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
- 1996 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
- 1996-1997 թվականներ – Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1997 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
- 1998 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
- 1999-2006 թվականներ - Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2006-2011 թվականներ –Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2011 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
- 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2012 թվականի մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
- 2013 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
- 2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
- 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
38017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
37917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
43616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
43716.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31416.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30816.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50914.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
51214.11.2026, 10:42