Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը
![]() 529 Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ., 20:35 Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև նա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը, դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
