«Չափերդ ճանաչի՛ր». Բաբաջանյանն ու Բալայանը վիճեցին
![]() 360 Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 13:20 «Ունենք կաթվածահար եղած կառավարման համակարգ ու չենք կարող բնականոն ռեժիմով ակնկալել արդյունավետ լուծումներ, որոնք իսկապես օրհասական են ու գերկարևոր այս պահին»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Անդրադառնալով վարչապետի՝ նախօրեին հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետին՝ ասաց, «Պաշտպանական գերատեսչությունը, որն ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին ու մենք՝ որպես ԱԺ, պետք է հետամուտ լինենք տեղի ունեցածին: Պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, անվտանգության խորհուրդը և պատասխանատու այլ մարմիններ պետք է ժամ առաջ այդ խիզախությունն ունենան, լքեն այդ պաշտոններն ու թույլ տան, որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ մարդիկ նվիրվեն աշխատանքին: Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևոր աշխատանքներով»,- հավելեց Բաբաջանյանը: Արձագանքելով՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը կոռեկտության կոչ արեց պատգամավորին: «Կխնդրեմ, որպեսզի մնաք էթիկայի կանոնների շրջանակներում և մեղադրանքներ հնչեցնելուց հստակ լինեք։ Եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, ես ձեզ խոստանում եմ օժանդակել, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմինների՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով՝ մաֆիոզ, կլանային և այլն»: «Չափերդ ճանաչի՛ր»,- նրան հորդորեց Բաբաջանյանը։ «Իմ չափերը ճանաչելու վերաբերյալ, կարծում եմ, պետք չէ խոսել, դուք ձեր չափը ճանաչեք...»,- արձագանքեց փոխնախարարը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
