Հորդորում ենք համացանցում չարձագանքել նմանատիպ հայտարարություններին. ԱԱԾ
![]() 609 Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 17:50 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, վարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև կենցաղային ֆինանսական խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ: Մասնավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգտատերը, նշված սոցցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնաբանություններում տարածում է հայտարարություն, որում ներկայանալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսական կառույցի աշխատակից՝ աջակցություն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորությունների կատարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում: Փաստացի, շահավետ պայմաններով գումար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստանալ ամբողջական անձնական տվյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բերված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով, ազգաբնակչությանը հորդորում ենք համացանցում չարձագանքել կասկածելի բովանդակությամբ նմանատիպ հայտարարություններին, սոցիալական ցանցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջություն: |

ՄՍԾ պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
270Երեկ, 14:54
«ՀԷՑ-ի առաջարկը նպատակ չի ունեցել նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները». ՀԾԿՀ
245Երեկ, 14:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա
299Երեկ, 11:48
«Դիմումը գտնվում է քննարկման փուլում». Լուսինե Մարտիրոսյան
33228.10.2025, 14:30
ՆԳՆ-ն՝ 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքների մասին
31828.10.2025, 13:00
ՊՆ ՌՈ պաշտոնատար անձը մեղադրվում է 7500 դոլար կաշառք ստանալու մեջ
30027.10.2025, 15:36
ԵՏՀ նիստում քննարկվել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը
126324.10.2025, 19:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն
51924.10.2025, 17:42
