Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը
![]() 554 Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 22:45 Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման է դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել է Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը՝ Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից։ Գերմանիայում կառավարություն ձևավորած «Քրիստոնեական միություն կուսակցությունը», «Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը», ինչպես նաև «Կանաչների կուսակցությունը» և «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» աջակցություն են հայտնել և ընդունել երկրորդ օրինագիծը։ Ընդունված օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։ Նշենք, որ Գերմանիայում կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները պատկանում են Ներքին գործերի նախարարությանը։ Բունդեսթագում ընդունված նշյալ որոշման վերաբերյալ Գերմանիայի ՆԳՆ-ն դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» կազմում կա 170 կազմակերպություն՝ շուրջ 7․000 անդամով։ Այս համադաշնությունը ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
