«Եվ էլի ռեժիմն ամեն բան թողել է ժողովրդի ուսերին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարյուր հազարավոր փախստականներ կան Հայաստանում: Գաղթականներ՝ ներքին տեղահանվածներ: Եվ ինչպես դեռևս սեփական վերահսկողության տակ եղած տարածքներից իշխանությունը չարեց ոչ մի բան նորմալ տարհանում կազմակերպելու համար, այնպես էլ ոչինչ չի անում՝ գաղթականներին տեղավորելու համար:
Եվ էլի ռեժիմը ամեն բան թողել է ժողովրդի ուսերին:
Հիմա արդեն պարտավոր էին Հայաստանի հարավում, հենց հարավում՝ Զանգեզուրում ունենալ գաղթականների բարեկարգ ճամբարներ՝ արագ կառուցված պատրաստի, ՄԱԿ-ի ստանդարտներով փոքրիկ գործարաններում արտադրվող գմբեթավոր բնակարաններից, որ էժան են, անչափ դիմացկուն և կարող են հարյուրամյակ շարունակ որպես տուն ծառայել: Դրանք նաև տեղում կարելի էր արտադրել: Արագ և էժան:
Չկա: Չի արվել: Չի արվում: Չի արվելու:
Պետություն չկա: Կա իշխանությունը բռնազավթած երիտթրքական հայանուն հրոսակախումբ, որ տալիս է երկրի տարածքը, հետո դատարկում այն և անում ամեն ինչ արտագաղթ խրախուսելու համար, իսկ հետո ամեն ինչ անում է՝ մնացյալ Հայաստանն էլ հաջորդ և վերահաս պատերազմով սկուտեղի վրա թշնամուն հանձնելու համար»:

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
4211:54
Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:48
ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից
11811:06
«Զելենսկու՝ Երևանից արված պրովոկացիան, եվրոպացիք էին սարքել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6110:54
«60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանը ֆռֆռում է Լոնդոնում, իսկ «Տոյոտա Արմենիա»-ին հողհատկացում կատարած Քոչարյանը բանտում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
5610:36
«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
15809:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
12703:06