Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար

Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար
466
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 14:45

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում: