«Հայաստանում կառուցված 100-ից ավելի նոր եկեղեցիների սփռման քարտեզն է». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կառուցված 100-ից ավել նոր եկեղեցիների սփռման քարտեզն է։ Բնականաբար այս բոլորը կառուցվել է հայկական փողով, երբեմն մեր սփյուռքահայ բարերաների ներդրումներով, երբեմն ապաշխարհություն կամ աշխարհիկ փառք փնտրող մեր ոչ այնքան ազնիվ ճանապարհով հարստացած հայրենակիցների միջոցներով, երբեմն էլ մեր հայրենակիցների ազնիվ վաստակով։ Պատերազմի օրերին հաճախ էր պտտվում այն թեզը, որ 21-րդ դարում, երբ մարդիկ պայքարում են գլոբալ տաքացման դեմ ու Մարսը բնակեցնելու շուրջ, մենք բախվեցինք միջնադարին բնորոշ բարբարոսության ու բռնության։ Բայց չէ որ անկախ Հայաստանի ամենաառանցքային ազգային համերաշխությունը եղել է միջնադարից ավելի մոլեռանդ նվիրվածությամբ կրոնական կառույցներ սարքելու շուրջ։ Չէ որ մենք շարունակաբար նահանջել ենք լուսավորչության, առաջադիմության, գիտական բանավեճի ու քննադատական մտածողության ազատական գաղափարներից, դրանց զարգացմանը նպաստող ինստիտուտներում ներդրումներ անելու փոխարեն ահռելի միջոցներ ենք ներդրել կրոնական կառուցների մեջ, հուսալով, որ կշահենք աստծո բարեմտությունը մեր ազգի համար․․․ չշահեցինք։ Ինձ համար իմ նախնիների աստվածը ապրում է իրենց սարքած մեր հինավուրց տաճարներում, որոնցից շատերը անխնամ ու խոնարհված վիճակում են։ Իմ ժամանակում իմ ժամանակի ոգին գիտության ու առաջադիմության տաճարում է ապրում, իսկ ես այն չեմ սարքել։

«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
119:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
1719:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
6417:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
6517:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7216:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
11516:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6915:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
8115:00