«Փաշինյանը ձախողակ է. նա ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը». Իշխան Սաղաթելյան
![]() 722 Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 23:05 «Մենք չենք ասում, որ եկանք իշխանության, Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նոր իշխանությունը պետք է նոր պատերազմ հայտարարի կամ չեղարկի այդ պայամանագիրը, բայց մենք գտնում ենք, որ կան բազմաթիվ հնարավորություններ բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակում ունենալ ավելի հայանպաստ լուծումներ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Դիտարկմանը, թե Կրեմլը հայտարարել է, որ եռակողմ հայտարարության ցանկացած կետի փոփոխությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, ուստի ոչ մի կետ հնարավոր չէ փոխել, Սաղաթելյանն ասել է. «Ենթադրվում է, որ այս եռակողմ հայտարարությունից հետո գոյություն ունեն բազմաթիվ այլ բանակցություններ, և մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, որն անկարող է, ձախողակ է և ծնկի է եկել թշնամու առջև, ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը: Հենց դրանով է պայմանավորված մեր փողոց իջնելը և իշխանափոխության պահանջը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հիբրիդային հարձակում, քաղաքական նոր ճնշումներ. Ի՞նչ անել». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
15603:06
«Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքը պարկեշտության նվազագույն սահմաններից ստոր է»․ Հրանտ Խաչատրյան
19502:06
«Մեր արդարադատության հնազանդության ճչացող վկայություններից է»․ Վարդան Հարությունյան
16701:06
«Ադրբեջանցին չի կարող լինել ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, այն էլ՝ միակ»․ Ոսկան Սարգսյան
24000:24
«Այսօրվա իրականության մեջ սատանայի թիվը 16-ն է»․ Արմեն Աշոտյան
17700:06
«Ընդդիմությունն այս 8 տարում այդպես էլ չի ստեղծել պայքարի ենթակառուցվածք»․ Կարեն Վրթանեսյան
175Երեկ, 23:42
«Կալանք չպետք է կիրառվեր, սա կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
280Երեկ, 23:24
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
180Երեկ, 23:06
