«Շրջանառվում է մի թեզ, թե ԼՂԻՄ 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից». Սուրեն Սահակյան
![]() 318 Շաբաթ, 21 նոյեմբերի, 2020 թ., 10:35 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտությունը հանրության որոշ շրջանակներում արդիականացրել ա մի թեզ, թե ԼՂԻՄ տարածքը շրջանակող 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ էդ 7 շրջաններն առաջին պատերազմից առաջ հակառակորդ հարևանի տիրապետության տակ էին, բայց պատերազմն, այնուամենայնիվ, սկսվեց։ Ընդ որում, պատերազմը սկսեց պարագայում, երբ Հայաստանի հետ կապը կա՛մ անկայուն էր կա՛մ չկար ու մարդիկ հայտնվեցին վիճակում, երբ նրանց գոյությունն իսկ վտանգված էր։ Այսինքն, վտանգված էին կյանքի, առողջության, որոշելու, ընտրելու և այլ բազմաթիվ տարրական իրավունքներ ու ազատություններ։ Հայաստանը, ֆորմալ առումով, կոնֆլիկտի մեջ ներգրավված ա եղել որպես էդ իրավունքների իրացման երաշխավոր։ Ու ինձ համար առավել այսրոպեական ու անարդար են դիտվում էն շերտի մեղադրանքները, որոնք հերոսացնում են ճնշվածների իրավունքների համար ցանկացած պայքար ու դրա մեթոդներ, որ պատրաստ են առողջ միջավայրում ապրելու իրավունքին սպառնալիքի կամ աշխատավայրում կես ժամ ավել աշխատելու պարտադրանքի համար մարդու կոկորդ կրծել, բայց էս դեպքում թքած ունեն մարդկանց հիմնարար իրավունքների այնպիսի ոտնահարման վրա, ինչպիսիք գրանցվել են Արցախում։ Ամենավեհ արժեքներից մեկի (խաղաղության) էս ջատագովները, գուցե առանց նկատելու, էդ արժեքի պահպանության ազնիվ մղումով արդարացնում են հարևան երկու պետությունների ծավալապաշտական նկրտումներն ու տարրական իրավունքների նկատմամբ ահասարսուռ ոտնձգությունները։ Անկախ նրանից, որ 7 շրջանները, դրան գումարած նաև Հադրութն ու Շուշին թշնամու ձեռքում են, բայց պատերազմը դեռ չի ավարտվել։ Պատերազմի առկախված վտանգը գալիս ա նաև հուշելու, որ հարցն ամենևին էդ շրջանները վերադարձնելը չէր։ Հնարավոր չէր վերադարձնել տարածքներն ու խուսափել պատերազմից։ Հնարավոր էր միայն այն ՀԵՏԱՁԳԵԼ։ |

«Մենք դեռ Իրանի հետ կապված նպատակներ ունենք և դրանց կհասնենք». Նեթանյահու
3022:18
«Ճիշտ օգտագործման դեպքում TRIPP-ը կարող է նվազեցնել ՀՀ-ի տնտեսական մեկուսացումը». Զոհրաբ Մնացականյան
6122:06
Բեյրութում Իսրայելի հարվածների հետևանքով 1 օրում առնվազն 112 քաղաքացի է զոհվել
13221:48
«Հակամարտության դադարեցման պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է». Փեզեշքիան
13021:23
«Սա էր ՌԴ-ի հիմնական մեսիջը՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
11320:54
«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
17719:58
Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ
15819:41
«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
14819:00
