«Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լավրովը՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ համապարփակ քննարկումներ են ունեցել, խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին:
«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը միակ միջոցն է՝ իրավիճակի կարգավորման, որը մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ուներ: Ընդգծվեց, որ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում այդ հայտարարությունը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Եվ մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ, որ հայտարարությունը շարունակի գործել: Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, որոնց հետ հանդիպել ենք, ընդգծեցին, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, և նրանք հավատարիմ են պայմանագրի հետագա իրագործմանը»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ բարձր է գնահատվել նաև ռուս խաղաղապահների աշխատանքը և Ռուսաստանի նախագահի՝ մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիրը, խոսել են նաև ընթացիկ երկկողմ հարցերի մասին:

ԵՄ-ն պահանջել է Կարիբյան ավազանի երկրներից դադարեցնել ներդրումային ծրագրերի միջոցով քաղաքացիություն շնորհելը
10612:11
«Սաակաշվիլու ողբերգական պատմությունն ուսանելի է հետխորհրդային երկրների համար»․ Թաթուլ Հակոբյան
20103:06
«Օդորակիչը մեքենայում. օգուտներն ու հնարավոր ռիսկերն առողջության համար»․ Արմեն Մուրադյան
19302:06
«Եթե Մարուքյանը չհրապուրվեր պաշտոնով, Դավիթը կշարունակեր գործունեությունը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
20101:06
«Ընդդիմությունը միասնական ճակատով չգնաց, հիմա Փաշինյանը «սատկացնում» է»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
20100:42
«Հիվանդ երևակայության հիմքով են կալանավորում, արատավորում բարի համբավը, խոշտանգում»․ Դերենիկ Մալխասյան
134Երեկ, 23:42
«Պարզ դարձավ՝ մեծ ոգևորություն է առաջացրել Կարապետյանի կալանքն Ադրբեջանի իշխանությունների մոտ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
149Երեկ, 23:18
«Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Մոջթաբա Խամենեի
310Երեկ, 23:04