«Լուսանկարում Վանո Սիրադեղյանի եղբոր հետ եմ. հիշում եք, չէ՞` նրա հետ ինչպես վարվեցին». Վ. Ղուկասյան

Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսանկարում Վանո Սիրադեղյանի ավագ եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի հետ եմ։
Հիշո՞ւմ եք, չէ՞, այս պարզ ու մաքուր, երբեք ու ոչ մի հարցով քաղաքականությանը չխառնված, իր արդար վաստակով ապրող մարդու հետ ինչպես վարվեցին։
Կասկած անգամ չի կարող լինել, որ այդպես ստոր ձևով վրեժխնդիր եղան մի միայն նրա համար, որ Վանո Սիրադեղյանի եղբայրն էր։
2008թ-ի փետրվարի 26-ն էր, անունը դրին «զենք-զինամթերք» է տանը պահում և 75 տարեկան մարդուն կալանավորեցին ու մինչև դատական նիստն էլ տարան ԱԱԾ-ի մեկուսարանում պահեցին։
Վրեժխնդրություն, ուրիշ էլ ի՞նչ, երբ թուրքի սահմանից ուղիղ գծով հազիվ 1,5-2 կմ հեռու գտնվող ու հազար տեսակ գել ու գազանով լի անտառի փեշին գտնվող իր տանը մարդը մի որսորդական հրացան էր պահել։ Իսկ իրենք 75 տարեկան մարդուն նստացրին ու դատեցին։
Աստված չանի դրանք Հայաստանում մի անգամ էլ իշխանությունը խլեն։ Էդ դեպքում Հայաստանից բառացի ոչինչ չեն թողնի։
Միշտ ՀԻՇԵ՛ՆՔ, որ սա է Ռ․Քոչարյանի ու Սերժիկի վրիժառու ու հայատյաց տեսակը»։

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
6900:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
75Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
82Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
92Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
75Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
80Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
83Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
93Երեկ, 18:21