Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմության երկու երեսը»․ Լ. Եղիազարյան

«Ընդդիմության երկու երեսը»․ Լ. Եղիազարյան
323
Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 01:05

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմության երկու երեսը
1. Պահանջում են վարչապետի հրաժարականը՝ փաստաթուղթը ստորագրելու, բայց ողջունում են Պուտինին փաստաթուղթը ընդունելու և այն իրականացնելու համար:
2. Հայտարարում են փաստաթուղթը չեղարկել, միաժամանակ նշում են, որ ոչինչ հնարավոր չի անել՝ եղածը եղած է:
3. Հայտարարում են, որ իրենց պայքարը իշխանության համար չէ, բայց նշում են, որ շուտով կիմանաք նոր վարչապետի թեկնածուի անունը:
4. Ասում են, որ իրենց պայքարը վերկուսակցական է ու քաղաքական չէ, բայց պնդում են ամենակարևոր քաղաքական միջոցառման՝ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ու այսպես շարունակ: Թշվառություն»: