Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11000 բաժանորդի գազամատակարարումը
![]() 427 Կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ., 14:20 Արցախի տեղեկատվական շտաբը գրում է. «Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ՝ այսօրերին հատկապես, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեխնիկական ու մասնագիտական կազմը մայրաքաղաքում ու շրջաններում շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ օր առաջ երկնագույն կրակը կրկին հասցնելու արցախցիների օջախներ: Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչ արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր: Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում խնդիրը հիմնավորապես կլուծվի: Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործություն իրականացնողների մատակարարաման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ: Մյուս շրջաններում գազամատակարումը հիմնականում վերականգնված է»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
