«Վազգենաշենցիները լքում են գյուղը` ադրբեջանցի զինվորականների հրճվանքի ներքո». Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Վազգենաշեն գյուղի բնակիչներն են, որոնք չեն հասցրել լքել իրենց գյուղը, այն գյուղը, որը Փաշինյանի թեթև ձեռքով ու Արայիկ Հարությունյանի համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին: Այս մարդիկ լքում են իրենց հայրենի տունը ադրբեջանցի զինվորականների ներկայությամբ, նրանց հրճվանքի ներքո: Մի հատ խնդրում եմ պատկերացրեք, էլի, իրենց վիճակը, սուս ու փուս, վախները սրտներում, ահաբեկված... Թշնամու զորքն էլ հրճվում է կողքները կանգնած։
Տեսնես այս և այլ հանձնված գյուղ ու քաղաքներում Արայիկ Հարությունյանին որքա՞ն ձայն էին տվել այս և այլ արցախցիները, որոնք այսօր մնացել են անտուն ու անապագա: Որտե՞ղ է, տեսնես, հիմա իրենց ընտրած Արայիկը։ Այ հա, մտահոգ դեմքով Նիկոլի հետ դեռ քննարկումներ է անում, նա էլ ասում է՝ «բա, չիմացա՞ր, Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, մի հատ հլը նայի»: Արայիկն էլ, թէ՝ «ես էլ, էլի «Արցախի հերոս» կոչում տվեցի, տեսնենք՝ ինչ ա լինում»...»:

«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան
2521:00
««Արարատցեմենտ»-ն աշխատում է առավելագույն հզորությամբ». Գևորգ Պապոյան
2820:48
«Օրվա իշխանություննեի լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է». Գառնիկ Դանիելյան
4720:36
«Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի». Հովհաննես Իշխանյան
6420:06
Լիտվան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի կործանիչ և փակել Վիլնյուսի օդանավակայանը՝ թռչունների երամը շփոթելով ԱԹՍ-ի հետ
9019:54
«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»». Էդգար Ղազարյան
5919:42
Սաուդյան Արաբիայում նավթատարի վնասման պատճառով վտանգի տակ է համաշխարհային նավթի արտահանման մոտ 4%-ը
8919:30
«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
5219:18