«Էս պահից պիտի գնան կորած, գերեվարված, զոհված երեխաների գործերով»․ մանրամասներ՝ վարչապետի հետ հանդիպումից
![]() 383 Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 23:10 «Վարչապետը մեզ տեղեկացրեց, որ Էսօրվանից, հենց էս պահից պիտի գնան կորած, գերեվարված, զոհված երեխաների գործերով։ Յուրաքանչյուր տարածքի վրա աշխատում են, մինչև դեկտեմբերի 1-ն ամեն ինչ պարզ կլինի: Մինչև տարածքները հանձնելը բոլոր զինծառայողներին պիտի դուրս բերեն»,- դուրս գալով Կառավարության շենքից՝ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ հավելով, որ այդ հարցերով արդեն աշխատում են։ Հարցին, թե ովքեր են աշխատում, ասաց մեր պաշտոնատար անձինք։ «Անուններ նշված չեն, ասացին, որ աշխատում են»։ Իսկ թե գոհ է վարչապետի հետ հանդիպումից, պատասխանեց՝ «շատ»։ Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում՝ Պաշտպանության նախարարությունից և Կառավարությունից պահանջելով պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են տարվում իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։ Այս պահին ծնողների մի մասը դեռևս կառավարության շենքում է։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
