Նախարարություններում արգելել են աշխատակիցներին մասնակցել ընդդիմադիր ուժերի ցույցերին. «Փաստ»
![]() 284 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 08:30 «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները բավականին բուռն զարգացումներ են ունենում, որոնք գործող իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք։ Արդեն երկու շաբաթ շարունակ Երևանում, իսկ վերջին մի քանի օրերին նաև մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ մտավախություններ է առաջացրել։ Այս առիթով «Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ մի քանի նախարարություններում ժողովներ են անցկացրել՝ իրենց աշխատակիցներին հորդորելով ոչ մի դեպքում չմասնակցել Ազատության հրապարակում ընթացող ցույցերին, թեկուզ և դրանք անցկացվում են աշխատանքային ժամերից հետո։ Այսուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով, պետական գերատեսչություններում Նիկոլ Փաշինյանից, նրա ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից դժգոհները և ցույցերին ու զանգվածային միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
