Ծառուկյանին դատել չստացվեց, կփորձեն մանդատից զրկել. «Հրապարակ»
![]() 405 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 08:40 «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ կգումարի: Այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում: Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։ Բանն այն է, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: Եթե խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում և որոշում կայացնի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
