«Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ հայկական կողմն առկախի պայմանավորվածությունները». Սուրեն Սահակյան
![]() 353 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 09:50 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ էության՝ նոյեմբերի 10-ի հայ-ռուս-ադրբեջանական կողմերի հայտարարությունն արժեք չունի։ Հաջորդ իսկ օրվանից՝ նոյեմբերի 11-ից, խախտվել է դրա 6-րդ կետը, որով երաշխիքներ են տրվում «…Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունն երկու ուղղություններով» ապահովելու համար։ Հաջորդ օրվանից սկսած մինչև առավելագույնը՝ նոյեմբերի 17-ը, նշված ճանապարհից գերեվարվել են նվազագույնը 10 ՀՀ և ԱՀ քաղաքացի։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, այլ առաջացել են հայկական Բերդաշեն գյուղի վրա և բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն պաշտպանություն կազմակերպել։ Դա հայտարարության առաջին կետի խախտում է ենթադրում։ Նոյեմբերի 23-ի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ հրապարակում է հայ գերիների ծաղրի ու նվաստացման տեսանյութեր, այնինչ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր «...ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Ադրբեջանական կողմի վերոնշյալ խախտումներն արձանագրելուց հետո դեռ խոսք է գնում հայկական կողմի պայմանավորվածությունների անվերապահ կատարման պարտավորության մասին։ Ես լավ չեմ հասկանում՝ Հայաստանի կողմից բանակցողները հասկանո՞ւմ են, որ իրենց գործառույթը հայկական շահի պաշտպանությունն է, թե՞ չէ։ Է՞լ ինչ պետք է տեղի ունենա, որ հայկական կողմն առկախի կասկածելի պայմանավորվածությունների իրագործումը, մինչև դրա բոլոր կողմերը գոնե եղած նվաստացուցիչ պայմաններն սկսեն կատարել։ Պատկան մարմիններին խնդրում եմ արձագանքել ու քայլեր ձեռնարկել։ Սրանք հռետորական հարցեր չեն։ Նշված հանգամանքները, պատերազմում պարտության հանգեցնող հանգամանքների հետ միասին, վաղը պատասխանատվության լրացուցիչ բեռ են դառնալու այսօր որոշում կայացնողների ուսերին»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
