Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել
![]() 365 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 12:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: «Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել՝ արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչև իր հրաժարականին հասնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բալայանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով. «Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը, կնքել է միջազգային պայմանագիր (նկատի ունի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը,- խմբ), սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ և վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հարուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց ՍԴ նախկին անդամը: Տեղեկացնենք, որ Բալայանի որդիները պաշտոնյաներ են։ Մեկը՝ Գաբրիել Բալայանը պաշտպանության փոխնախարարն էր, երեկ ազատվել է պաշտոնից։ Տիգրան Բալայանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն է, Դավիթ Բալայանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
