«Վստահ եմ` հրամանատարը զինվորներին թողել ա դիրքերում ու իր կաշին փրկել». անհետ կորած զինվորի հայր
![]() 355 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 13:25 Ինչպես արդեն հայտնել էինք, մի քանի օր է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում պետական կառույցների մոտ: Այսօր ակցիայի ժամանակ զինծառայողներից մեկի հայրը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր որդու հրամանատարի՝ Դավիթյան Լիպարիտի հետ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել՝ պարզելու համար, թե որտե՞ղ է իր որդին, սակայն ամեն անգամ ստացել է խուսափողական և իրար հակասող պատասխաններ. «Ես հինգ անգամ խոսել եմ այդ հրամանատարի հետ: Լիպարիտը տարբեր տեսակի հեքիաթներ է պատմում: Ես վստահ եմ՝ ինքը զինվորներին թողել ա դիրքերում, փախել ա: Որդիս Կողակ դիրքում էր: Եղել եմ Մարտունիում, երկար ժամանակ կանգնել եմ զորամասի դիմաց, մեզ ոչ մեկ չընդունեց: Զանգել եմ Լիպարիտին, ինքը մի օր մի բան ա ասում, մի օր՝ ուրիշ: Ես իր պատասխաններից հասակացա, որ ինքը, օգտվելով առիթից, որ զինվորները դիրքը պահում են, կաշին փրկել ա»,- ասաց անհետ կորած զինվորի հայրը: Նրա խոսքով՝ իրեն հայտնել են, որ որդին զոհված է, սական նրա մարմինը ոչ ոք չի տեսել: Այժմ նրա ծառայած դիրքը Ադրբեջանի վերահսկողության տակ է և հնարավորություն չկա տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու: Այժմ նա և ևս մեկ ծնող, ում որդին ծառայել է վերոնշյալ հրամանատարի մոտ, պահանջում են, որ ՊՆ հրավիրեն հրամանատարին, որ վերջինը հստակ պարզաբանում տա՝ ի՞նչ է եղել իրականում և որտե՞ղ են իրենց երեխաները: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
