«Բայդենը կարևոր նշանակումներ է կատարել». Հովսեփ Խուրշուդյան
![]() 357 Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 14:50 «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Բայդենը երեկ կարևոր նշանակումներ է արել։ ԱՄՆ պետքարտուղար կլինի Էնթնի Բլինքենը, ով հայտնի է Ֆրանսիայի հետ սերտ կապերով, Ֆրանկոֆոնյան շարժման անդամ է։ Այս նշանակումը միայն վերահաստատում է Բայդենի ադմինիստրացիայի մտադրությունը սերտացնել հարաբերությունները մայրցամաքային Եվրոպայի հետ։ Ընդհանրապես, Բայդենը, Օբամայի փոխնախագահ եղած ժամանակաշրջանում, կողմնակից էր ԵՄ-ի հետ համագործակցության և ՆԱՏՕ-ի դերի և ազդեցության մեծացմանը։ Իսկ Բլինքենը, երբ 2008-ին դարձավ նրա խորհրդականն արտաքին քաղաքական հարցերով, այս խնդրում անգամ ավելի արմատական էր և ի տարբերություն Բայդենի կողմ էր ԱՄՆ-ի անմիջական ներգրավմանը Լիբիայում և Սիրիայում։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ դրական ազդեցություն կունենար Հայաստանի համար նման քաղաքական գծի հաղթանակը, որի արդյունքում Թուրքիան չէր կարողանա քիթը մտցնել մեզ համար կարևոր նշանակություն ստացած այս երկու երկրներ։ Ի դեպ, Էնթնի Բլինքենի պաշտոնավարման շրջանում էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ և ճնշմամբ կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպիսի մեծ զայրույթ առաջացրեցին Ադրբեջանում և որոնք պետք է հիմք դառնային մեր երկրների հաշտեցման։ Մի խոսքով, նա քաջածանոթ է տարածաշրջանի խնդիրներին, և, կարծում եմ՝ կնպաստի ԱՄՆ ռազմաբազայի տեղակայմանը Վրաստանում, որն էապես կթուլացնի Թուրքիայի և Ռուսաստանի դերը տարածաշրջանում»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
