Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն մնացել հանդիպումից․ «Ժողովուրդ»
![]() 324 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 08:50 ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով, ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց: Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյանը մանրամասնել է, թե այդ տարածքները, որտեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և այնտեղ կարող են որոնողական աշխատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշիևյանը նաև անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
