Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Վարչապետի որոշմամբ՝ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից
391
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 10:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: