«Իրականում ոչ մի 20-30000-անոց զորք չի փրկվել». Հայկ Մարտիրոսյան
![]() 319 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 12:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ոչ մի 20-30.000-անոց զորք չի փրկվել: Այդքան զորք ունեցող բանակը հստակ հաղթանակ կարող էր ապահովել: Աշխարհագրորեն նույնպես ոչ մի տարբերակով ոչ մի նման քանակությամբ զորք չէր կարող հայտնվել շրջափակման մեջ: Եվ բոլորը գիտեն, որ թշնամու բանակն իր հերթին այլևս հյուծված էր և սպառված: Օմարի կողմից շրջափակումը բացառված էր, Քարվաճառ-Բերձոր հատվածում՝ արևմուտքում, ՀՀ-ն էր, արևելյան Աղդամի հատվածում ամրություններն ու պաշտպանական գիծն անառիկ էին: Այդտեղ անգամ թշնամու կուտակումներ չկային: Ի՞նչ շրջափակում: Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խոսքերն ի սկզբանե պարտված լինելու մասին՝ աղբ են, դավաճանական պլանի մաս: Եթե աշխարհում ամեն բան վճռվեր հօգուտ մեծերի և լավ զինվածների, հարյուր հազարանոց զորքով պաշտպանվող միլիոնանոց քաղաք Մոսուլն ընդամենը հարյուրհիսուն վատ զինված ահաբեկչական հրոսակից չէր ընկնի: Եվ հետո, ո՞ւմ մեղքն է, որ բանակը չէր կարող դիմադրել: ԳՇ պետը դա իբրև թե լավ գիտեր, ուրեմն՝ պարտականություն ուներ, օրինակ, հենց միայն անօդաչուներ արագ ձեռք բերելու: Փոխարենը ոչինչ չէին արել և չէին արել կանխամտածված: Պետք էր ստորագրել: Զինվորը կռվում էր, բարձրագույն հրամկազմն ամեն բան արել էր, որ զինվորը պարտվի, բայց զինվորը կռվում էր... Իսկ ստորագրելուց հետո, երբ մտավ ռուսական զորքը և նաև հնարավորություն ստեղծվեց «պաշարվելիք» հայկական ուժերը վերադասավորելու, միանշանակ կարելի էր այլ իրողություններ ստեղծել գետնի վրա և ապօրինի հայտարարության առանձին կետերից հրաժարվել: Պատերազմը շարունակելու ռեսուրս կար: Կար և հնարավորություն: Կար հնարավորություն ինքնակամ, անգամ ջանադրաբար գոնե Քարվաճառն ու Բերձորը չտալու, Մեղրիի ինքնասպանական միջանցքի թեման մեջտեղից հանելու: Սա պայմանավորված պատերազմ էր: Եվ այս պատերազմում մենք ոչ թե հողեր կորցրեցինք, այլ ամբողջական հայրենիք: Մենք ոչ թե 5.000 կյանք խոնարհեցինք՝ այլ 35.000: Գուցեև միլիոն: Որովհետև կրկին, մի երկրորդ անգամ զոհվեցին նաև նրանք, որ դարեր շարունակ կռվել էին Արցախի՝ Հայաստանի համար և որոնց մահն իմաստ էր ստացել վերջին 27 տարիներին, իսկ արյունը բերրիացրել հայրենի հողը: Հիմա մեկ պատմական նախադեպը չունեցող դավաճանի գործողությամբ չկա հայրենիք, չկա և զոհերի երախտիք: Մոնթեն կրկին է սպանվել, Լեոնիդը՝ գերեզմանում շուռ եկել: Ջուր է դարձել նաև մյուս բոլոր հերոսների արյունը: Պատերազմ էլի է լինելու: Այլևս այլ ելք, քան անվերապահ հաղթանակ մենք չենք ունենալու: Պատրաստվել պետք է հենց այս առավոտից: Բայց քանի դեռ առավոտները լուսանում են դավաճանի՝ հայկական հողի վրա կանգնած լինելու պայմաններում, մենք պարտված ենք, մենք պարտվելու ենք»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
