«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան
![]() 372 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 16:00 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրեց ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության՝ մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն։ «Ներկայացրել ենք մեխանիզմ, թե ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից և ունենալ նոր վարչապետ, որը կկարողանա գնալ բանակցությունների և՛ Ալիևի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»։ Ըստ Մարուքյանի՝ վարչապետի հրաժարականից հետո անհապաղ պետք է զբաղվել բանակցություններով, քանզի ստորագրված փաստաթղթում բազմաթիվ անորոշություններ կան։ «Այդ հայտարարության համաձայն, մենք վերջնաժամկետներ ունենք, թե երբ պետք է լքենք Քարվաճառը, որ երեկ հայկական ուժերը դուրս եկան։ Բայց մենք չունենք վերջնաժամկետ, թե ե՞րբ մեր ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պետք է փոխանակվեն և վերադարձվեն։ Ինչո՞ւ չունենք»,- ասաց Մարուքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
