«Ափալ-թափալ գործերը մենք դեռ չենք մարսել ռազմական դրության ժամանակ». Անդրանիկ Քոչարյան
![]() 334 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 18:50 ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստին ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Կառավարությունից պետք է պահանջեն հստակ ժամկետներ՝ վերոնշյալ հարցով խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնելու համար. «16 օր ժամանակ ուներ Կառավարությունն այդ խնդիրները լուծելու համար, բայց, կարծես թե, չեն գտել»,- ասաց նա՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել, որպեսզի նախագիծը ներառվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում: Հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ լսելով իր գործընկերների կարծիքները, կարծում է, որ հարցը ունի լուծումներ. «Շատ կարճ ժամանակային սեգմենտում մենք պետք է կառավարությանը տանք հնարավորություն՝ ափալ-թափալ չլինելու: Ափալ-թափալի վերջը շառ ա հատկապես ռազմական գործում: Էդ ափալ-թափալները մենք դեռ չենք մարսել»,- ասաց Քոչարյանը՝ առաջարկելով հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
