«Թույլ տվեք ձեր խորը երախտագիտությունների վրա սառը ցնցուղ լցնել». Հայկ Մարտիրոսյան
![]() 388 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 22:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ. թույլ տվեք էլի ձեր խոր երախտագիտությունների և էյֆորիկ հայտարարությունների վրա սառը ցնցուղ լցնել ճշմարտությամբ: Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը: Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ֆրանսիական Հանրապետության կառավարությանը՝ ճանաչել Արցախը: Երբ կառավարությունը կճանաչի՝ նոր տեղից վեր կցատկենք և կերջանկանանք, որ կորստից հետո ճանաչվեց մի բան, որ այլևս ընդհանրապես չկա: Սենատն, անշուշտ, ամեն դեպքում շատ դրական բան է արել, բայց պետք է հասկանալ թե խորքում ինչ կա: Իսկ իրականում սա պարզ դեմարշ է Ռուսաստանի դեմ, որը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին անարգեց և ապտակեց՝ միակողմանիորեն Արցախի հարցը Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ լուծելով հօգուտ այդ երեք երկրների: Սրա անունն է քաղաքականություն: Ձեր սիրատոչոր գրառումներից գողացված հեղափոխության օրերի սիրո և թավշախոսության մակերասայնության նամշած հոտ է գալիս: Այլևս վաղուց ժամն է փոխվելու: Մեր աշխարհը փոխվել է՝ մենք նույնն ենք մնացել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
