«Իշխանությունը, ԱԱԾ-ին տեռորի ենթարկելով, վերցրել ու հրապարակել է տեսանյութը». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 508 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 00:05 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրա հեռանալը՝ անխուսափելի և մերձավոր ապագայի հարց է, ու այն ինչ հիմա կասեմ 18-երորդական նշանակության է, բայց՝ պետք է արձանագրվեն բոլոր այն իշխանազանցումները և իրավախախտումները, որոնք իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը թույլ են տվել և տալիս: ԱԱԾ-ն հորդորել է խոսնակ Մանեին չհրապարակել տեսանյութը, բացատրել են, որ դա խոչընդոտում է քննությանը, որ խախտվում է քննության գաղտնիությունը ու նմանատիպ այլ իրավաբարոյախրատական մասաժներ: Բայց խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը, որ հանրությունը կերակրվի զանգվածային անկարգությունների տեսարաններով, որ չհիշի որ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը, ով վարչապետ չկարողացավ դառնալ ու մնաց խմբագրի կլիշեյի մեջ, հողերը ծախեց, մի ամբողջ սերունդ մատաղ արեց, որ Մեհրիբանի չայը դրեց ու դուրս եկավ Շուշիից: Հուսով եմ ԱԱԾ-ի մի անկյունում էս ամեն ինչը փաստաթղթավորածա, որովհետև չենք թողնելու թռնեն երկրից, նրանք պետք է խախտում առ խախտում պատասխան տան Հայկական նյուրնբերգում»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
