«Այս մտայնությամբ էլ կորցրինք Արցախի մեծ մասը». Կարինե Հարությունյան
![]() 443 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 09:55 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խե՜ղճ ժողովուրդ, որը հույսդ ոչ թե իշխանությանդ դիվանագիտությունն է, այլ օտար երկրի բարեհաճությունը: Դեռ ինչքան ու մինչև երբ պիտի ուրախանանք, որ այսինչ երկիրը մեզ այսպիսի ժեստ արեց, այնինչը մեզ ժպտաց, երրորդը հիշեց, որ ցեղասպանված ժողովուրդ ենք: Բայց ի՞նչ անի ժողովուրդը, եթե վարչապետի աթոռն զբաղեցնող մարդը, ԱԺ փոխնախագահի աթոռն զբաղեցնող մյուս մարդը ցնծում են, թե գիտեք՝ սա շատ մեծ հաջողություն է: Քիչ է մնում ասեն, թե սա Հայաստանի դիվանագիտության աննախադեպ հաղթանակն է և այդ չակերտավոր հաղթանակի պատվին մի հրավառություն կազմակերպեն: Այս մտայնությամբ էլ կորցրինք Արցախի մեծ մասը, հազարավոր զոհեր տվինք, հազարավոր վիրավորներ, հենց այս պահին գուցե փողոցում մի գաղթական ընտանիք տուն է փնտրում կամ թե քանի մայրեր իրենց վիրավոր կամ անհետ կորած որդուն են փնտրում, իսկ Նիկոլն ու Ալենը ցնծում են մի ոչինչ չարժեցող որոշումից: Չէ՛, դուք դեռ մտածում եք, որ նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, լա՞վ է լինելու: Ալիևն ասաց, չէ՞, որ չի ընդունելու որևէ նման որոշում: Դուք ուզում եք էլի՞ պատերազմ լինի: Եթե Ֆրանսիայի ճանաչումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, գնալո՞ւ եք կռվելու: Նույն իրենք՝ Նիկոլն ու Ալենն առաջնագծում կանգնելո՞ւ են: Հ. Գ. Արդեն Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ կառավարությունը չի ընդունի բանաձևը, ավելի լավ է ուրախանաք սրա համար»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
