Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Սոթքում. ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը
![]() 509 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 23:40 ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակը: «Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, հայկական ԶՈՒ և այդ տարածքի ազգաբնակչությունն ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից դուրս եկած լինեին ամբողջությամբ, որն իրականացվել է ամբողջությամբ...: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանական ուժերն անցել են հայկական տարածքներ և այլն: Մեր կողմից կարող է հաստատվել և հետագայում փաստվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել և նման իրավիճակ չի եղել»,- ասաց նա: Նա խոսքի ընթացքում ցույց տվեց քարտեզներ Սոթքի ոսկու հանքի տարածքից, որով երևում է, որ պետական սահմանն անցնում է հանքավայրի կենտրոնական մասով: «Ոսկու հանքի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար: Պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ: Ռուսական ընկերության նախաձեռնությամբ էս խնդրի կատարման մեջ կամ դրա իրականացման հարցում մեր ԶՈՒ-ն ընդգրկվածություն չի ունեցել: Այսինքն, սահմանային ուղեկալի նման և արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ նախաձեռնվել և իրականացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և ուժերով: Խոսքը հանքը շահագործող ռուսական ընկերության՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի մասին է: Մեր զորքերն այդ անվտանգության գոտու ապահովման կամ պահպանման խնդիրներ իրականացնելու հարցերում ընդգրկվածություն չեն ունեցել...: Ինչ է տեղի ունեցել. ադրբեջանական զորքերը, Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելապատնեշներին, խնդիր են բարձրացրել, թե սա մեր տարածքն է և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն, պետք է դուրս գան: Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել են, թե սա ինչ պատկանելություն ունի, որից հետո մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ էսպիսի պահանջներ կան: Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցույթուններ, որից հետո՝ ինչ համաձայնություն են ձեռք բերել և հետագայում ինչպիսի զարգացում կունենա, չեմ կարող ասել, էդ պահպանման գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- ասաց ԳՇ պետի առաջին տեղակալը: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
198Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56617.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49617.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
60016.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52115.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51715.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53114.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51614.04.2026, 17:18
