«Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։ Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։
Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։
Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։
Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։
Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր, դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։
Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։ Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։
Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։

«Քաղքենի պնակալեզնե′ր, այդպես ավելի հե՞շտ է ապրելը». Համլետ Պետրոսյան
8203:06
Մեսսին և Յամալը սահմանեցին բոլոր ժամանակների ռեկորդ
296Երեկ, 23:27
Ինչպես է ԱԱ եզրափակչի մրցավարը հայտնվել բանտում, բայց խուսափել ազատազրկումից (տեսանյութ)
341Երեկ, 21:44
Ռուսաստանն սպառնում է՝ Հարավային Կորեայում Typhon-ի տեղակայումն անպատասխան չի մնա
365Երեկ, 21:34
Հայոց ցեղասպանության հարցը Նեթանյահուն Քնեսեթի օրակարգից հանել է Ադրբեջանի պահանջով. Haaretz
358Երեկ, 20:47
«Ես վաղը առանցքային բանակցություններ ունեմ». Զելենսկի
201Երեկ, 19:47
«Սիցիլիա դարձած երկիր». Մարիաննա Ղահրամանյան
136Երեկ, 18:42
«Գնալով սպանությունները, զինված հարձակումները շատանալու են». Արա Պողոսյան
125Երեկ, 18:18