«Գնալով սպանությունները, զինված հարձակումները շատանալու են». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականից հետո ամեն առիթի ասել եմ, որ գնալով սպանությունները, զինված հարձակումները ու նման երևույթները շատանալու են։ Առիթներն հաճախ աննշան են լինելու, բայց ելքը մարդկային կյանքեր է արժենալու։
Հասարակական ատելության ու բևեռացման մակարդակը, որն ունենք, անխուսափելի է դարձնելու զանգվածային բախումներ, վենդետաներն ու սպանությունները։
Հանցագործության օբյեկտ են լինելու ինչպես իշխանական, այնպես էլ հակաիշխանական մարդիկ, ու էստեղ բացառություններ չեն լինելու։
Ատելության տարածումը ջնջելու է չգրված բոլոր նորմերը, վարքագծի բոլոր չգրված օրենքները, որոնք ավանդաբար պահպանել են տղամարդիկ։
Վարքագծի այդ նորմերը վերագրելով միայն հանցավոր աշխարհին, բացվել է ճանապարհ դեպի քաոս ու անարխիա։
Սա նման է Չինաստանում ժամանակին հացահատիկի բերքը պահպանելու նպատակով ճնճղուկների որսին։ Դրա հետևանքով թրթուրները շատացան ու սկսեցին ոչնչացնել ամբողջ հացահատիկային բերքը։
Չինաստանի իշխանությունները հետո որոշեցին Վիետնամից ու այլ վայրերից բերել ու բազմացնել ճնճղուկներ, որպեսզի կարողանան պայքարել թրթուրների ու այլ վնասատուների դեմ։
Նույնը հիմա Հայաստանում է կատարվում...
Իշխանությունների կողմից ատելության խրախուսումը, անբարոյականության նորմավորումը, թմրադեղերի շրջանառության դեմ անբավարար պայքարը, հանրային մտածողության ու վարքագծի խեղման խրախուսումն անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ մահվան ու սպանությունների ալիքը կմտնի բակեր, շենքեր, ու այնտեղ, որտեղ նախկինում անհնար էր պատկերացնել»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:06
«Քաղքենի պնակալեզնե′ր, այդպես ավելի հե՞շտ է ապրելը». Համլետ Պետրոսյան
11803:06
Մեսսին և Յամալը սահմանեցին բոլոր ժամանակների ռեկորդ
371Երեկ, 23:27
Ինչպես է ԱԱ եզրափակչի մրցավարը հայտնվել բանտում, բայց խուսափել ազատազրկումից (տեսանյութ)
418Երեկ, 21:44
Ռուսաստանն սպառնում է՝ Հարավային Կորեայում Typhon-ի տեղակայումն անպատասխան չի մնա
434Երեկ, 21:34
Հայոց ցեղասպանության հարցը Նեթանյահուն Քնեսեթի օրակարգից հանել է Ադրբեջանի պահանջով. Haaretz
417Երեկ, 20:47
«Ես վաղը առանցքային բանակցություններ ունեմ». Զելենսկի
227Երեկ, 19:47
«Սիցիլիա դարձած երկիր». Մարիաննա Ղահրամանյան
149Երեկ, 18:42