«Ես վաղը առանցքային բանակցություններ ունեմ». Զելենսկի

Երկուշաբթի՝ հուլիսի 20-ին զինվորական հրամանատարների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «առանցքային բանակցությունների» մասին:
Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի, Զելենսկին ասել է, որ քննարկումներ է ունեցել փորձառու ուկրաինացի զինվորականների, մասնավորապես՝ Միխայիլ Դրապատիի, Վլադիմիր Հորբատյուկի և Օլեգ Ապոստոլի հետ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «դրանք ներառել են զեկույցներ կոնկրետ տարածքներում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև պատերազմական իրավիճակի ընդհանուր քննարկում»։ «Կարևոր է գնահատել մեր ապագա ռազմավարությունը, մեր ակտիվ գործողությունները և այն, թե ինչպես ստիպել Ռուսաստանին ավարտել այս պատերազմը արժանապատիվ խաղաղությամբ և Ուկրաինայի համար երաշխավորված անվտանգությամբ... Ես վաղը առանցքային բանակցություններ ունեմ։ Ուկրաինան պետք է հասնի իր նպատակներին, և դա տեղի կունենա», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նախորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ քննարկումներ է ունեցել նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ՝ խոստանալով, որ «բանակի վերաբերյալ որոշումներ կկայացվեն»։
Հուլիսի 16-ին, 17-ին և 18-ին Կիևում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան՝ պահանջելով Միխայիլ Ֆեդորովի վերականգնումը պաշտպանության նախարարի պաշտոնում և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու պաշտոնանկությունը։

«Մարզադպրոցի տնօրենը չի կարողանում պարզաբանել՝ ինչ իրավունքով է քաղաքական հետապնդում սկսել մարզչի նկատմամբ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
3714:06
«Ահա և վերջ. հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Նորատ Տեր-Գրիգորյանց
5713:48
«Ո՞վ ա մտածել, որ հնարավոր ա չարած աշխատանքն ԱԲ-ով փակել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6912:36
«Տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման»․ Ստեփան Ասատրյան
6812:18
«Եթե մարդու ապագան չեմ տեսնում, ինձ արդեն պարզ է, որ նա երկար չի ապրի». պայծառատես Անի Գրիգորյան
7411:48
«Ի՞նչ է տեղի ունենում շենքի հետ, երբ հեռացնում են ծառերը»․ Քրիստինա Վարդանյան
7011:30
«Պարզվում է՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանան նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել»․ Սյուզի Բադոյան
7111:24
«Ազդարարում ենք ճանապարհային 3 կարևորագույն հանգույցների կառուցման մեկնարկը». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6711:12