Երկուշաբթի, 20 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սիցիլիա դարձած երկիր». Մարիաննա Ղահրամանյան

«Սիցիլիա դարձած երկիր». Մարիաննա Ղահրամանյան
159
Երեկ, 18:42

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիցիլիա դարձած երկիր
Հուլիսի 12, Երևան, Արաբկիր, Վաղարշյան փողոց․ հաղորդվել է կրակոցների և վիրավորների մասին
Հուլիսի 16, Լոռու մարզ, Հոբարձի համայնք․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Հուլիսի 18, Երևան, Մուրացան փողոց․ հաղորդվում է կրակոցների և դրանց հետևանքով զոհի ու վիրավորի մասին (15-ամյա անչափահաս)։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։
Մեկ շաբաթում կրկնվող այս դեպքերը երկրում քրեական իրավիճակի վերահսկման վերաբերյալ շատ հարցեր են առաջացնում։
Դատելով նրանից, թե ինչով են զբաղված իրավապահները, զարմանալի չի դառնում, որ քաղաքացիների անվտանգությունը դարձել է այսքան խոցելի»։