«Փաստորեն ասում է՝ չեմ գնալու, թքած ունեմ ձեր բոլորի վրա». Հայկ Մարտիրոսյան
![]() 300 Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 16:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենակարևոր մի քանի կետերը. Շուշին Շուշա է իմ համար: Դրսում կան Հայաստանը քանդողներ, որոնք իմ դեմ են պայքարում: Ես էլ որքան և ինչպես կարողանամ՝ բռնակալություն եմ հաստատելու Հայաստանում: Լիովին վերահսկում եմ «իրավապահ» համակարգը: Պայմանավորվածություններ ունեմ դրա ղեկավարների հետ և նրանք շարունակելու են ապահովել իմ ռեժիմի կյանքը: Շնորհակալություն եմ հայտնում նրանց, որպեսզի այդ շնորհակալական քծնանքով ևս մեկ անգամ հավաստեմ, որ իրենց ապօրինի հավատարմության համար վարձահատույց եմ լինելու իրենց: Սպասվում են նոր անակնկալներ, այնպես որ պատրաստ եղեք: Նորմալ է: Կարևորը ես և Ալիևը գիտենք, թե ինչ է լինելու: Դուք հետո կիմանաք, երբ տեղի ունենան: Կիմանաք և պիտի սսկվեք: Պատերազմի ժամանակ չենք խաբել: Մի քիչ այլ բաներ ենք ասել, որ թշնամին չիմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ թշնամին բոլորից լավ գիտեր և անգամ հայտարարում էր: Չեմ գնալու: Թքած ունեմ ձեր բոլորի վրա: Դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ: Կարևորն այդ հոտն իրեն հպարտ զգա՝ հենվելով իմ ուղեղներ լվալու անվերջ փորձերի վրա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
