Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու. «Հրապարակ»
![]() 254 Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 09:15 «Հրապարակ» թերթը գրում է. «Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ։ ՀՀ քաղաքացիները մարտ ամսից ի վեր, ինչ աշխարհում մոլեգնեց կորոնավիրուսը, զրկվեցին Վրաստան և Վրաստանով Ռուսաստան մեկնելու հնարավորությունից։ Թեպետ ՌԴ-ն բացել է սահմանները, ու օդային ճանապարհով կարող են մեկնել, սակայն ցամաքայինով, որն անցնում է Վրաստանով, անհնար է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին՝ Լարսի անցակետը փակ է ուղևորափոխադրումների համար․ «Խնդիրն այն է, որ վրացական կողմը փակել է Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ռուսաստան սահմանը՝ պայմանավորված կորոնավիրուսով»։ Հայ-վրացական և վրաց-ռուսական սահմանը կարող են հատել միայն բեռնատարները։ Մեզ ասացին, որ ցամաքային ճանապարհով շարքային քաղաքացիները Ռուսաստան կարող են մեկնել միայն որպես բեռնատարի վարորդ՝ բեռնափոխադրման անվան տակ։ Այսինքն՝ կարող են մեկնել միայն համապատասխան վարորդական իրավունք ունեցող տղամարդիկ, որոնք բեռնատար են վարում։ Մեխանիզմը հետևյալն է․ այստեղից վերցնում են որեւէ բեռնատար մեքենա, լրացնում բեռնափոխադրման համապատասխան թղթերը և այն վարելով՝ մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Լարսի անցակետը հատելուց հետո բեռնատարը թողնում են ՌԴ տարածքում, այլ մեքենայով մեկնում իրենց ուզած քաղաքը։ Բեռնատարն էլ մեկ ուրիշ վարորդ հետ է բերում Հայաստան։ Սա բավականին թանկ հաճույք է, մեզ ասացին՝ մոտ 500 հազար դրամ է նստում բեռնատարով նման մեկ այցը Ռուսաստան, եթե, իհարկե, իրականում բեռնատարի վարորդ չես։ Այս ամիսներին շատերը ճարահատյալ դիմել են այս քայլին՝ նման խոշոր գումար վճարելով ՌԴ մեկնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
