ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
![]() 1245 Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 10:00 Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը. հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն: Ավելին, ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից: Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |

Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել վրաց պատրիարքի մահվան կապակցությամբ
12817:06
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
235Երեկ, 16:48
«Հրատապության կարգով անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ»․ Իրանի դեսպանատուն
290Երեկ, 14:42
Արարատ Միրզոյանը կմեկնի Օման
219Երեկ, 11:12
Եվրոմիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի
541Երեկ, 00:28
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
37516.03.2026, 17:24
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ՀՀ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման վերաբերյալ
37516.03.2026, 17:18
«Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան
40916.03.2026, 10:30
