Ո՞ր արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ»
![]() 378 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 08:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, ու շատերի համար անհասկանալի էր, թե նա ի՞նչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։ Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։ Հարցն այն է, որ այս իրավիճակում շուրջ 30 նախկին և ներկա պաշտոնյաների են ՀՔԾ հարուցած մեղադրանքների առիթով տարել դատարաններ ձերբակալության համար, սակայն այդ գործերն իրավաչափության բացակայության հիմքով մերժվել են։ Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
