«ՀՀ տարածքով Ադրբեջանը միջանցքներ է ծրագրում կառուցել, բայց ՀՀ գոյության մասին ակնարկ անգամ չի անում». Ն. Դիլբարյան
![]() 371 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 23:00 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծելու ծրագիր ունի, և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները դրական են վերաբերում սույն նպատակին։ Հայաստանի տարածքով Ադրբեջանը միջանցքներ է ծրագրում կառուցել, բայց ՀՀ գոյության, դիրքորոշման մասին ակնարկ անգամ չի անում: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվում է մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարության այն մասը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվում Ադրբեջանի արևմտյան շրջաններին Նախիջևանը միացնող միջանցքի գաղափարին: Թեև Կրեմլի խոսնակը շեշտում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկման նյութ է: Աբսուրդային իրավիճակ է, ՀՀ կառավարությունից ևս ոչ մի ձայն, միայն ոստիկանությունն է աշխատում, բերման ենթարկում վարչապետի հրաժարականը պահանջող երիտասարդներին: Իսկ արտաքին քաղաքական և պետական խնդիրներով ով պետք է զբաղվի, ոմանք հայոց ինքնիշխանության կորուստն են ողբում, բայց ով այդ կորստյան գլխավոր պատճառն է և պատասխանատուն իր ողջ անգործունակությամբ ոչ մի քայլ չի անում: Տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության մասին ով պետք է հիշեցնի Ալիևին»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
