Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների արդյունքների մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների արդյունքների մասին
1124
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 10:55

Խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ «Անցած օրվա ընթացքում ավարտվել է տեղանքի զննումը, Ստեփանակերտի թիվ 10 հանրակրթական դպրոցի տարածքում պայթյունավտանգ օբյեկտների որոնումն ու մաքրումը»,- ասել են ՌԴ ՊՆ-ից:
Մոտ ժամանակներս նախատեսում են բացել ուսումնական այլ հաստատություններ ևս։
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթյունավտանգ առարկա: