Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել». Հայկ Մարտիրոսյան

«Հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել». Հայկ Մարտիրոսյան
375
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 09:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել.
Դեպքը տեղի է ունեցել հավանաբար հետկապիտուլիացիոն շրջանում: Ինչու: Որովհետև հայ գերին անչափ նիհար է՝ ակնհայտորեն հյուծված: Դա կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է հայ կամավոր է կամ զինծառայող, որ թաքնվել է թշնամու օկուպացիոն զորքերից և վերջերս է հայտնաբերվել:
Եվ երկրորդ՝ այդ սահմռկեցուցիչ տեսանյութի հիմա տարածումից կարելի է հասկանալ այն ճշմարտությունը, որ հայկական կողմին ահաբեկելու՝ սարսափով բարոյալքելու քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Շարունակվում է, որովհետև հիմա էլ Արցախից բացի, Սյունիքից են փորձում տարածքներ ստանալ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է, որ հայերը սկսեն սարսափել ադրբեջանցիներից:
Դա նաև մեսիջ է, որ հայերը, որոնք դեմ դուրս կգան ադրբեջանցուն՝ ընտանի կենդանու պես կմորթվեն դաշտերում և դա կուղեկցվի ծափերով և խինդ ու ծիծաղով:
Իսկ երրորդը, որ Հայաստանի պետությունն այլևս չկա: Գերիները շարունակում են գերի մնալ, նոր քաղաքացիներ են գերեվարվում, իսկ հավանաբար անտառներում առկա մեր մարտիկներն ու քաղաքացիական բնակչությունը լքված են ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև՝ Արցախում տեղակայված «փրկարարների» կողմից:
Դավաճանության զոհասեղանին բառացիորեն զոհաբերվող այս մեկ հայն անգամ այսպես գազանաբար չէր մորթվի, եթե Երևանում փաստացիորեն թրքական գործակալ չկառավարեր:
Եվ սա թերևս միակ տեսանյութը չէ, որ մենք դեռ տեսնելու ենք»: