Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ»
![]() 335 Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 09:25 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաև Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, և պահանջում են դիմում գրել, հեռանալ։ Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի անունն են տալիս՝ որպես «հրաժարական պարտադրողների»։ Սակայն թաղապետերը դիմադրում են, չեն ենթարկվում ապօրինի հանձնարարականներին։ Ասացին՝ փորձ է արվել այդ գործում ներքաշել նաև քաղաքապետին, սակայն Հայկ Մարությանը տևական ժամանակ է՝ հակասություններ ունի վարչապետի հետ․ նրա որոշ քմահաճույքները համարձակվել է չկատարել, և նրանք շատ լարված հարաբերություններ ունեն։ Ավելին՝ Մարությանն իր ենթականերին հանձնարարել է կառավարության հետ շփվել միայն գրավոր։ Իսկ նա առիթը բաց չի թողնում նրանից դժգոհելու և նրան մեղադրելու համար։ Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին նաև թաղապետեր են ներկա գտնվել, Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
