«Եթե նա անդրադառնա էլ այդ մեղադրանքին, ապա դա կլինի իր սիրած «կրուտիտների» միջոցով». Սարո Սարոյան
![]() 572 Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 04:15 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Վերջինս խոստացավ անդրադառնալ հանրության կողմից հնչեցվող բոլոր մեղադրանքներին: Իմ ու շատերի ներկայացրած հիմնական մեղադրանքը ներկա կառավարությանը եղել է ապաշնորհ պետական կառավարումը՝ իրականություն դարձած վարչապետի ու նրա պաշտոնյաների տգիտության հետևանքով: Սպասելու եմ վարչապետի անդրադարձին, չնայած պոպուլիստից նման բան սպասելն, իհարկե, անիմաստ է: Եթե նա անդրադառնա էլ այդ մեղադրանքին, ապա դա կլինի իր սիրած «կրուտիտների» միջոցով ու մեղքի այլ հասցեատերերի շրջանակի վկայակոչմամբ: Դա ենք տեսել վերջին տարիներին. հավը երկաթե ձվեր չի կարող ածել: Ու որպեսզի տգիտության հետևանքով ապաշնորհ պետական կառավարման մեղադրանքը վերացական չհնչի, ապա գործող վարչապետը թող պատասխանի այն հարցին, թե իր այս ուղերձում, երբ նշում է նախկին ղեկավար պաշտոնյաների դղյակներ կառուցելու, կղզիներ գնելու, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելու, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելու մասին, ապա վերջիններիս անպատիժ մնալն արդյո՞ք իր ու ներկայիս կառավարության ապաշնորհ կառավարման, իսկ այդ մեղադրանքներն ապացուցել չկարողանալը՝ իրենց տգիտության հետանքները չեն: Արդյո՞ք նույն իմ մեղադրանքի առարկայական դրսևորումը չէ, երբ 100 տոկոսով տապալված կրթության նախարարին նա նշանակում է երկրի ղեկավարի գլխավոր խորհրդական: Քանի դեռ կոնկրետ իմ այս մեղադրանքին վարչապետը չի պատասխանել, ես իրավունք եմ ինձ վերապահում հարկ եղած դեպքում շեշտել ներկա կառավարողների տգետ ու ապաշնորհ կառավարիչներ լինելու մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
