«Էս դաշտի ու ժողովրդի իրար կապող պորտալարը կտրված ա». Սուրեն Սահակյան
![]() 428 Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 21:15 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես դեռ մի փոքր հույս ունեի, որ կարելի ա մեզ պատուհասած գոյաբանական խնդիրները համերաշխաբար լուծել, իսկ հետո՝ ըստ առաջնահերթությունների... Պարտության ցնցումը մարդկանց պետք ա մոտեցներ, մի կողմ թողեր խնդիրները, իրար հանդեպ հոգատարությամբ լցներ, բայց քաղաքական կոչվող դաշտն արդեն նախընտրական արշավների մեջ ա, դրանց ժամանակը չի։ Քանի գնա, էնքան ավելի շատ բաժանարար գծեր ենք տեսնելու, փոխանակ միասնական, համերաշխ գործի։ Ամեն առավոտ արթնանում եմ ու ծանոթանում հանրային դաշտ ներտված ատելության ու թարախի նոր չափաբաժնի, ինչն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի։ Ինչպես միշտ, էս դաշտի ու ժողովրդի իրար կապող պորտալարը կտրված ա։ Ըստ այդմ՝ քաղաքական դաշտի ռեֆորմներն էսօր կարևոր ա, քան երբևէ։ Էդտեղ հարաբերությունները կարգավորվում են հիմնականում Սահմանադրությամբ ու «Կուսակցությունների մասին» օրենքով։ Դե հերթական անգամ պարզվեց, որ Սահմանադրությունը փոխելու կարիք ու ժամանակ չկա։ «Կուսակցությունների մասին» օրենքը փոխվում ա, այն ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու ա, բայց արդյո՞ք այն ունակ ա հիմնովին փոխել քաղաքական կոչվող դաշտը, այն իրականում քաղաքական դարձնել։ Կարդացեք։ ԱԺ կայքում կա։ Ես իմ կանխակալ կարծիքը չհայտնեմ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
