«Ի՞նչ է փոխվելու, եթե «Իմ քայլն» ընտրի իր թեկնածուին». Սարգսյանը՝ Մարուքյանին
![]() 373 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 14:15 «Պատկերացնենք, որ պահանջեցիք և Փաշինյանը հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» խմբակցությունն իր բացարձակ մեծամասնությամբ ընտրեց իր սեփական թեկնածունին: Ի՞նչ է փոխվելու դրանից: Մենք, այդ սցենարով շարժվելով, ևս մեկ անգամ երկարաձգելու ենք այս ճգնաժամային վիճակը, նորից վտանգի տակ ենք դնելու Հայաստանի գոյությունը, որովհետև ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս վիճակի համար այլև ամբողջ խմբակցությունը», - ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դիմելով ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ քայլեր պետք է ձեռնարկվեն իմքայլականներին մեկուսացնելու համար: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը»,- ասաց Մարուքյանը՝ միաժամանակ հայտարարելով, որ կա ընդհանուր կոնսենսուս, որ այս պահին ընտրություններ չի կարելի անել, հետևաբար 88 հոգանոց մանդատի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: «Այլընտրանք չկա դրան, ինչ կառավարություն որ ձևավորվի, ձևավորվելու է իրենց քվեարկության արդյունքում: Հիմա՝ էդ քվեարկությունը ոնց ա տեղի ունենալու, ոնց են գալու էդ դաշտ, կարծում եմ՝ իրավիճակն ու իրողությունների ճնշումն էնպիսին ա, որ ուզեն-չուզեն գալու են էդ դաշտ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
